fbpx
Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտե են հրավիրվել զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը հայտնել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների և անհետ կորած զինծառայողների ծնողները հրավիրվել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչություն՝ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու նպատակով:

«Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից սեպտեմբերի 27-ից սանձազերծած պատերազմական գործողությունների ընթացքում համապատասխան զորամասերի պաշտոնատար անձանց կողմից պատերազմի ժամանակ իշխանության անգործություն կամ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով՝ այսօր ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչություն էին հրավիրվել զոհված և անհայտ կորած զինծառայողների ծնողները՝ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու նպատակով»,- ասել է Եգանյանը:

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել զինվորական քննչական գլխավոր վարչություն մոտ` պահանջելով քննիչներից ամենասեղմ ժամկետում քննել սպայակազմին վերաբերող քրեական գործերը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ