fbpx
Իրավական

ՀՀ Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ՝ կրկնակի քվեարկության փորձ անելու առթիվ

ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ կրկնակի քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից2018 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15.49-ին, Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում գտնվող 17/67 ընտրական տեղամասում, նույն գյուղի բնակիչը մասնակցել է 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին և քվեարկել իր  նույնականացման քարտով:

Այնուհետև՝ ժամը 16.17-ին, նույն բնակիչը  կրկին գնացել է հիշյալ ընտրական տեղամաս և այս անգամ ներկայացնելով  իր՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը ցանկացել քվեարկել, սակայն տեխնիկական սարքավորման կողմից արձանագրվել  է վերջինիս արդեն իսկ քվեարկած լինելու փաստը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 34-153-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներ:

Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ