Այս պահին Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։ Այս մասին «Լուրերի» հարցին ի պատասխան՝ հայտնել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
«Մենք պատշաճ ժամկետներում հանրությանը տեղեկացնում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների մասին»,- նշել է Հունանյանը: