Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Նշվում է, որ փակ է մնում Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Ինչպես նաև շարունակում է փակ մնալ Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը, քանի որ կա քարաթափման վտանգ։