Ապրիլի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1013 դեպք, որոնցից 197-ն` առողջացած, 13-ը` մահվան ելքով:
Փաստացի բուժում է ստանում 803 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 7164 թեստավորում:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով
Գրում է ԱՆ պաշտոնական կայքը։
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։