ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձ կատարեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում սով է լինելու։
Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ Ծառուկյանին շատ բաներ սխալ են զեկուցում, իսկ վերջինս իր ամառանոցում գտնվելով բավականին հեռու է իրականությունից։
«Միգուցե իրեն նամակներ գրող, երդվող մարդկանց մոտ կամ այն մարդկանց մոտ, ում ինքը կամ իր աշխատակիցները վախեցնում են աշխատանքից ազատել, կարող է սով սկսվել․․․ Դա չեմ բացառում, բայց Հայաստանի Հանրապետությունում սով չի եղել ու չի լինելու», – ասաց Սիմոնյանը։

