Զինված Ուժեր

ՀՀ ԶՈւ ԳՇ-ն նպատակ ունի Զինված ուժերը համալրել զինվորական իրավաբաններով

ՀՀ զինված ուժերը զինվորական իրավաբաններով համալրելու նպատակով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը հարցազրույցի է հրավիրում ներքոնշյալ պահանջներին համապատասխանող ՀՀ քաղաքացիների.

Հիմնական պարտականություններ

1) Հայցադիմումների, դիմումների, դրանց պատասխանների, հակընդդեմ հայցերի, այլ փաստաթղթերի կազմում,

2) Դատական ներկայացուցչության իրականացում,

3) Իրավական ակտերի, պայմանագրերի և այլ փաստաթղթերի նախագծերի մշակում, իրավական փորձաքննության իրականացում, եզրակացության տրամադրում, պատասխանների կազմում,

4) Զինվորական օրենսդրության վերաբերյալ խորհրդատվությունների տրամադրում,

5) ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 104-րդ հոդվածի պահանջների կատարում,

6) Իրավաբանական բնույթի այլ հանձնարարությունների կատարում:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  1. Բարձրագույն կրթություն` իրավագիտության ոլորտում,
  2. Աշխատանքային փորձ (ցանկալի է),
  3. Հայերենի լավ իմացություն,
  4. Համակարգչային գիտելիքներ,
  5. Հանձնարարված առաջադրանքները ժամանակին և պատշաճ որակով
    կատարելու ունակություն,
  6. Վերլուծելու ունակություն,
  7. Սթրեսային իրավիճակներում աշխատելու կարողություն,
  8. Լարված իրավիճակում լուծումներ գտնելու ունակություն,
  9. Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություններ,
  10. Պարտաճանաչություն և պատասխանատվության բարձր զգացում:

Ցանկացողները կարող են դիմել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի վարչակազմակերպչական վարչության իրավաբանական ծառայություն` ք. Երևան, Բագրևանդի 5:

Մասնագիտական ինքնակենսագրականներն (CV) ուղարկել karlen.mirzoyan@mil.am էլեկտրոնային հասցեով:

Գրում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ