Օգոստոսի 12-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը հյուրընկալել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին և Կենտրոնական վարչության անդամ Խաչիկ Քեշիշյանին:
- Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդները համատեղ նիստ են անցկացրել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
- Համահայկական դրամահավաքի միջոցով ձեռք բերված 105 ռոյալները կտեղադրվեն Ծիծեռնակաբերդում
Հիմնադրամի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ներկայացրել է Արցախում և Հայաստանի մի շարք մարզերում իրականացվող բնակարանաշինության, ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման, կրթական հաստատությունների բարեկարգման և սոցիալական բնույթի ընթացիկ ծրագրերը:
ՍԴՀԿ ներկայացուցիչների կողմից ընդգծվել է Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի ամրապնդման և առկա ներուժի լիարժեք օգտագործման կարևորությունը՝ ի շահ Հայրենիքի զարգացման և շենացման: