fbpx
Քաղաքականություն

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում։

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:

«Ինչպես հայտնել էինք, կա Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպման պայմանավորվածություն՝ ղազախական կողմի առաջարկով, հստակեցված է, որ այն կանցնի Ալմաթիում»,- նշեց Բադալյանը։

Հավելենք, որ 2 երկրի ԱԳ նախարարների՝ Ղազախստանում հանդիպման մասին տեղեկությունն ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ