fbpx
Կառավարություն

ՀՀԿ-ն ԼԳԲՏ ակտիվ կուսակցություն է․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է հանրաքվեներ անցկացնելու ու Ստամբուլյան կոնվենցիայի մասին ու մասնավորապես նշել․

«Եթե ասեն, որ Ստամբուլյան կոնվեցիան արվում է, որպեսզի գեյերի քարոզ արվի, ուրեմն, ես նախընտրական քարոզարշավի ժամանակ ճիշտ ասացի, որ Հանրապետական կուսակցության կարկառուն ներկայացուցիչները գեյ-ակտիվիստներ են, ԼԳԲՏ ակտիվիստներ են, որովհետև իրենք են ստորագրել այդ թղթերը․․․ Ուրեմն Հանրապետական կուսակցությունը ԼԳԲՏ ակտիվ կուսակցություն է»։

Փաշինյանն ասաց նաև, որ հանրաքվեներ անցկացնելու առաջ պետք է համոզված լինել, որ հանրությունը պաշտպանված է մանիպուլյացիաներից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ