Ստամբուլյան կոնվենցիա
Հիմնավոր կասկածներ ունեմ, որ ապատեղեկատվության հեղինակները ԼՀԿ-ի անդամներ են․ Բաբաջանյան
ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Այսօր` վաղ առավոտից, անհայտ, կեղծ էլեկտրոնային հասցեից լրատվամիջոցներին է ուղարկվել ինձ ու «Հանուն Հանրապետության» նախաձեռնությանը վերագրվող կեղծ տեղեկատվություն, որի համաձայն, իբր մեր նախաձեռնությունը կողմ է արտահայտվել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը։ Նախորդիվ ես համապատասխան գրառմամբ տեղեկացրել էի այդ մասին և բոլոր բարեխիղճ լրատվամիջոցները դրանից հետո հեռացրել են…
Ընդդիմությունն ունի կեղծ օրակարգ․ Ռուստամ Բադասյան
Այսօր լրագրողները արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հարցրել են, թե չպե՞տք է թույլ տրվի հավաքներ կազմակերպել, քանի որ ընդդիմություն ասում է, որ սա կարծես թե ազատ խոսքի ճնշում է։ «Իմ կարծիքով, ընդդիմությունը հասարակությանը ցույց տալու հանգամանքներ ունի, իբրև իրենք պատրաստ են շատ հուժկու հավաքներ կազմակերպել և ահա արտակարգ դրությունը իրենց, իրենց պլաններին խանգարում է և իրենք…
Ստամբուլյան կոնվենցիայից շատ սահմանափակ եմ գլուխ հանում․ Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հատուկ փաստազուրկ «Փաստի» համար. Ա. Ինձ ոչ մեկ (այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը) չի կարող բերել առաջին, երկրորդ կամ որևէ այլ «պլան»: Որքան էլ ոմանց դա դժվար լինի պատկերացնել, գոյություն ունեն անկախ մարդիկ, որոնք որևէ մեկի, ներեցեք, պեշկան չեն: Բ. Ես Ստամբուլյան կոնվենցիայից շատ…
Ստամբուլյան կոնվենցիան խորհրդարանի օրակարգում չկա. Մակունց
Ո՛չ երեկ, ո՛չ այսօր Ստամբուլյան կոնվենցիան խորհրդարանի օրակարգում չկա: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Ես որևէ կերպ չեմ պատրաստվում անդրադառնալ մի փաստաթղթի, որը դեռ չի հայտնվել Ազգային ժողովում»,-ասաց նա՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ հանրային ճնշումն իր գործն արեց եւ փաստաթուղթը չեկավ ԱԺ:…
Ստամբուլյան կոնվենցիան օրակարգում չէ․ Թագուհի Ղազարյան
Ընտանեկան բռնության հետ կապված օրենսդրական բացեր ունենք, որոնք կարգավորելու անհրաժեշտություն կա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, «Ընտանեկան բռնության և օրենսդրական մեխանիզմների արդյունավետության» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։ Նրա կարծիքով վիճակագրությունը խոսում է ոչ այնքան բռնությունների քանակի մասին, որքան պետություն-քաղաքացի հարաբերության և փոխվստահության մասին։ «Այս պահին օրենսդրական կարգավորումների առաջնահերթությունն այն է,…
Կզարմանայի եթե «զելյոնկան» չլիներ «հերոս» Քոչարյանի աջակիցը․ Գրիգոր Երիցյան
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը Facebook-ի իր էջում գրել է «Կզարմանայի եթե «զելյոնկան» չլիներ «հերոս» Քոչարյանի աջակիցը, չպայքարեր Ստամբուլյան կոնվենցիայի դեմ, իր էջում ոսկեղենիկ հայերենով «ավանդական» քֆուրներ շաղ չտար, մեկ էլ Գևորգ Պետրոսյանի ու Սոնա Աղեկյանի հետ չտար-առներ: Մեր ազգի բախտը «ազգի փրկիչներ»-ի ու «հերոս»-ների հարցում բերել ա»: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10157926869923627&id=787508626 Հիշեցնենք, որ երեկ…
Հրապարակի մետրոյում քաղաքացիներից մեկը «զելյոնկա» է լցրել մի աղջկա վրա
Հանրապետության հրապարակի մետրոյում Ստամբուլյան կոնվենցիային դեմ արտահայտվող քաղաքացիներից մեկը «զելյոնկա» է լցրել կողմ արտահայտվողներից մի աղջկա վրա, այնուհետև սկսել է հարվածել։ Երկու հոգու ոստիկանները բերման են ենթարկել։ Այս պահին Հանրապետության հրապարակում իրավիճակը հանդարտվել է։ Աղբյուրը՝ Hraparak.am
Խայտառակ բան ստացվեց․ Ստյոպա Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախկին իշխանության հույս և ապավեն Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, որ երրորդ սեռի ներդրման, ընտանիքի կառուցվածքի փոփոխության, սեռական կողմնորոշման քարոզչության ու այլ մանիպուլյացիաների մասին Ստամբուլի կոնվենցիայում պետության պարտավորություն և խոսք չկա։ Այն բացառապես բռնության ենթարկվող կանանց մասին է։ Խայտառակ բան ստացվեց․ ՀՀ փաստաբանների պալատը, ՀՀԿ-ն ու մյուսները կամ…
Թուրքիայում կոչ են անում չեղարկել Ստամբուլյան կոնվենցիան
«Թուրքիայի ընտանիքի մեջլիս» անունով կազմակերպության նախագահ Ադեմ Չևիքը թուրքական Yeniakit ազգայնական թերթի կայքին տված հարցազրույցում Թուրքիայի խորհրդարանին կոչ է արել չեղարկել Ստամբուլյան կոնվենցիան: Այս մասին տեղեկացնում է Ermeni Haber-ը։ «Պետք է չեղարկվի այդ կոնվենցիան, որը նույնիսկ Հայաստանի կողմից չի վավերացվել» վերնագրով հրապարակման մեջ կայքը ներկայացրել է Չևիքի կոչը, որում վերջինս կոչ է անում հետևել կոնվենցիան…
ՀՀԿ-ն ԼԳԲՏ ակտիվ կուսակցություն է․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է հանրաքվեներ անցկացնելու ու Ստամբուլյան կոնվենցիայի մասին ու մասնավորապես նշել․ «Եթե ասեն, որ Ստամբուլյան կոնվեցիան արվում է, որպեսզի գեյերի քարոզ արվի, ուրեմն, ես նախընտրական քարոզարշավի ժամանակ ճիշտ ասացի, որ Հանրապետական կուսակցության կարկառուն ներկայացուցիչները գեյ-ակտիվիստներ են, ԼԳԲՏ ակտիվիստներ են, որովհետև իրենք են ստորագրել այդ թղթերը․․․ Ուրեմն Հանրապետական կուսակցությունը…
Ստամբուլյան կոնվենցիան այս տարի չի հասնի ԱԺ
Ստամբուլյան կոնվենցիան այս տարի չի հասնի Ազգային ժողով։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից՝ նշելով, որ նախարարությունը կարծիքի համար դիմել է Վենետիկի հանձնաժողով, որի պատասխանը սպասվում է հոկտեմբերին։ «Մինչև ստացվի պատասխանը, այն քննարկվի կառավարությունում, այնուհետև Կոնվենցիան ուղարկվի Սահմանադրական դատարան, դա պրոցես է, որը պետք է անցնի»,-ասել է Բադասյանը։ Ըստ նրա՝ թեման սպառվել է, բոլոր…
Մեր նման երկրներում իրականությունն իմացող մարդը «ռիսկ չի անում» հակադրվել միֆերին․ «Առավոտ»
«Ամենամեծ վտանգը ոչ թե այն է, որ ջուր է աղտոտվելու, կամ հակառակը՝ որ մեր պետությունը փող է կորցնելու, առավել ևս՝ այն չէ, որ ինչ-որ կոնվենցիա է վավերացվելու (որի պահանջները, միևնույն է, չեն կատարվելու): Կա ավելի լուրջ վտանգ: Ավելի ճիշտ` երկու խնդիր, որի լուծումը ես այս 30 տարվա ընթացքում չեմ տեսնում: 1/ Մարդիկ շարունակում են ապրել…
Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ պայքարն ընդլայնել է աշխարհագրությունը. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաքի նախաձեռնությունն ընդլայնել է աշխարհագրությունը: Նախօրեից «Կամք» հասարակական նախաձեռնությունը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաք է իրականացնում Շիրակի մարզկենտրոն Գյումրիում: Որոշ տեղեկություններով, այստեղ անհամեմատ ակտիվ մասնակցություն է գրանցվել, նախաձեռնողները մտադիր են այցելել գրեթե բոլոր մարզեր: Ստորագրահավաքից հետո կդիմեն ՍԴ՝ ՀՀ Սահմանադրությանը հակասող Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրությունն անվավեր ճանաչելու պահանջով»:…
Փաշինյանը Մակրոնին վստահեցրել է, որ Ստամբուլյան կոնվենցիայի հարցում խոչընդոտ չի լինի․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցում Հայաստանի իշխանությունների շահագրգռվածությունը պայմանավորված է ոչ միայն ԵՄ-ից տրամադրվելիք մի քանի միլիոն եվրո դրամաշնորհով, այլեւ նրանով, որ վարչապետ Փաշինյանը եվրոպական երկրներին խոստացել է, որ մինչեւ տարեվերջ Հայաստանը կվավերացնի կոնվենցիան: Կառավարական շրջանակներում խոսում են, որ խոսակցությունը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի հետ՝…














