Համապետական ու վարկանիշային ցուցակներ կազմելիս Հանրապետական կուսակցությունը դժվարին և բարդ ընտրության առջև է կանգնել, այդ մասին հայտնում է «Իրատես» թերթը.
Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու հրավեր ստացած քաղաքական գործիչներից ոմանք մերժել են ՀՀԿ-ին՝ փաստացիորեն անհարմար իրավիճակում դնելով կուսակցությանը:
«Այդ գործիչները հիմնականում չվարկաբեկված, հանրության կողմից հարգված, սիրված դեմքերն են եղել, որ ասել են, թե ո՛չ համապետական ցուցակի վերեւի հորիզականներում են ուզում լինել, ո՛չ էլ վարկանիշային կարգով են ցանկացել առաջադրվել: Հանրապետականն էլ ընտրություն է կատարել եղած թեկնածուների միջև»:
«Հանրապետականը ժամանակ չի ունեցել ներսում իրական ռեբրենդինգ իրականացնելու համար: Մտածում էին՝ ապրիլ-մայիսին են լինելու ընտրությունները, կհասցնեն նոր կադրեր պատրաստել, բայց քանի որ դեպքերն այլ կերպ զարգացան, հետեւաբար չկարողացան նորմալ ռեբրենդինգ իրականացնել եւ ունեցան այն, ինչ ունեցան»:
