Լոնդոնում կայացած Wanderlust Reader Travel Awards-ում Հայաստանը հայտնվել է նոր զարգացող ամենացանկալի զբոսաշրջային ուղղությունների տասնյակում:
Այս մասին ասվում է Զբոսաշրջության կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։
«Հարուստ մշակույթը, հիասքանչ բնապատկերները և ջերմ հյուրընկալությունը Հայաստանը դարձնում են պարտադիր այցելության վայր»,- նշվել է նկարագրությունում: