Երեկ` հունիսի 8-ին, Ազգային ժողովում հանձնաժողովների նիստին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ասաց, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվել է ՀԱԷԿ-ի երկրորոդ էներգաբլոկի վերազինման նպատակով տրամադրված ռուսական վարկից, վերանորոգումները կարվեն ՀՀ միջոցների հաշվին։
Պապիկյանի խոսքով` բավականին աշխատանք կատարված է, բայց տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով իրենք ժառանգել են ժամկետների մեջ արդեն ուշացած ծրագիր:

