fbpx
Մշակույթ

Հայաստանը կմասնակցի Եվրատեսիլ 2024-ին

Եվրոպական հեռարձակողների միությունը հրապարակել է «Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթի մասնակից երկրների ցանկը։

2024 թվականի մրցույթին կմասնակցի 37 երկիր, այդ թվում՝ Հայաստանը։

Հիշեցնենք, որ մրցույթի 2 կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 7-ին և 9-ին, եզրափակիչը՝ մայիսի 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում։

«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը 122 միավորով «Եվրատեսիլում» գրավեց 14-րդ հորիզոնականը: Նա հանդես եկավ իր հեղինակային «Future Lover» երգով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ