fbpx
Քաղաքականություն

ՀՀ-ում առաջին անգամ կանցկացվի աշխատանքի միջազգային համաժողով

Դեկտեմբերի 18-ին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի աշխատանքի միջազգային համաժողով՝ «Սոցիալական արդարության խթանումը. աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» խորագրով։ Միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան կայցելի Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոն։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Համաժողովին կմասնակցեն մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքականություն մշակողներ, փորձագետներ ու սոցիալական գործընկերներ, որոնք հնարավորություն կունենան քննարկել համաշխարհային, տարածաշրջանային և ազգային աշխատաշուկաների մարտահրավերներն ու հնարավորությունները։

Համաժողովի բանախոսների, պանելային քննարկումների և այլնի մասին տեղեկատվությունը` հետևյալ հղումով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ