fbpx
Զինված Ուժեր

Հայաստանում կհայտարարվեն նոր վարժական հավաքներ

2024 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ Հայաստանում պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգե­րում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահես­տա­զորայինների վարժական հավաքներ կհայտարարվեն:

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազ­մական ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերապատ­րաստ­ման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա­յա­կան կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման, մար­տա­­կան հերթա­պա­հության ներգրավման նպատակով:

Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղա­քացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ