ՀՀ-ում մոտ 40 տարում գրանցվել է սպանությունների ամենացածր ցուցանիշը. Արթուր Դավթյան

Ամենադիտվածներ

Կոռուպցիոն հանցագործություններով պետությանը պատճառված վնասներ են հայտնաբերվել․ ՀՀ Գլխավոր դատախազ

2018 թվականին Հայաստանում 38-40 տարում սպանությունների ամենացածր ցուցանիշն է գրանցվել։ Այս մասին մայիսի 2-ին ԱԺ-ում Պետաիրավական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստանի հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաշվետվության քննարկման ժամանակ ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նրա խոսքով՝ 2018 թվականին Հայաստանում գրանցվել է ընդամենը 38 սպանություն։ «Եթե համեմատենք այդ ցուցանիշը 1990-ական թվականների և անգամ 1980-ականների հետ, ապա մենք կարող ենք վստահաբար ասել, որ վերջին 38-40 տարում դա եղել է լավագույն ցուցանիշը»- պարզաբանել է Դավթյանը։

Նա նշել է, որ սպանությունների նման ցուցանիշներ գրանցվել են միայն անցած դարի 80-ականներին՝ պարզաբանելով, որ այն ժամանակ այդ թվերը տատանվում էին միջինը 40-60-ի միջև։ «Իսկ արդեն 1990 և 1991 թվականներին մենք արդեն սպանությունների լուրջ աճ գրանցեցինք։ Խոսքը 360-380 սպանությունների մասին է։ Այդ աճը շարունակվեց մինչև 1998 թվականը։ Դրանից հետո մեզ մոտ արդեն եռանիշ չափմամբ սպանություններ չկային։ Սկսվեց անկման միտում, եթե չվերցնենք առանձին ժամանակաշրջաններ»,- նշել է Արթուր Դավթյանը։

Գլխավոր դատախազի հավաստամբ` էապես կրճատվել է առողջությանը ծանր վնասի հասցման և ավազակային հարձակումների դեպքերի թիվը։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();