Մադրիդի «Աթլետիկոյի» նորեկ Լուիս Սուարեսի խաղի մասին խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն։
«Ես հիացած եմ Սուարեսի խաղով:
Կարևոր են ոչ միայն նրա խփած գոլերը, այլ նաև կատարած փոխանցումները, նրա ձեռնարկած գրոհները:
Նման բարձր մակարդակի ֆուտբոլիստի ներկայությունն ավելի հզոր է դարձնում թիմը», – Սիմեոնեի խոսքերը փոխանցում է Goal.com-ը:
