«Վուլվերհեմփթոնի» նորեկ Պատրիկ Կուտրոնեն Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի՝ «Փյունիկի» դեմ խաղում իր նորամուտը նշեց անգլիական թիմի կազմում:
21-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ հանդիպման 63-րդ րոպեին և փոխարինեց Մեթ Դոհերթիին:
Նա իր Instagram-ի էջում գրառում է կատարել խաղի վերաբերյալ. «Ուրախ եմ նոր թիմիս կազմում նորամուտս նշելու համար: Հիանալի հաղթանակ էր»:
https://www.instagram.com/p/B06emCmINb_/