Դիեգո Գոդինը հայտարարել է ընթացիկ մրցաշրջանի ավարտց հետո «Աթլետիկոյից» հեռանալու մասին:Այս մասին նա հայտնել է այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Ինձ համար սա ավելին էր, քան ակումբ:
Սա ընտանիք է, կենսակերպ, շատ դժվար է հրաժեշտ տալ տանը: Հիանալի ժամանակ եմ անցկացրել այստեղ ու կցանկանայի բոլորին շնորհակալություն հայտնել»,- հայտարարել է Գոդինը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Գոդինը մոտ է «Ինտեր» տեղափոխությանը.
Հիշեցնենք, որ Գոդինը 2010 թվականից է հանդես գալիս «Աթլետիկոյում»: