fbpx
Սպորտ

Հիմա թիմում հիանալի մթնոլորտ է․ Նագելսման

Մյունխենի «Բավարիայի» մարզիչ Յուլիան Նագելսմանը Գերմանիայի առաջնության առաջին տուրում Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ արտագնա հանդիպումից հետո հարցազրույց է տվել։

Գործող չեմպիոնը մրցակցին հաղթել է 6։1 հաշվով։ Գոլերից մեկը խփել է թիմի աստղային նորեկ Սադիո Մանեն։

«Մանեի գալու շնորհիվ թիմն ավելի բազմազան է դարձել հարձակման գծում: Նա մեզ ավելի շատ ճկունություն տվեց: Դրա պատճառով մենք ավելի քիչ ենք պաշտպանվում:

Հիմա թիմում հիանալի մթնոլորտ է, կարծում եմ՝ դա ակնհայտ էր վերջին խաղում»,- մասնագետի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։

Մյունխենցիները Մանեի տրանսֆերը գնել են «Լիվերպուլից» 32 միլիոն եվրոյով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ