fbpx
Աշխարհ
01:00 14/11/2019

Հիլարի Քլինթոնը կարող է դարձյալ առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում

ԱՄՆ նախկին պետքարտուղար և 2016-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի մրցակից Հիլարի Քլինթոնը չի բացառում իրադարձությունների այնպիսի զարգացումը, որ ինքը կմիանա ԱՄՆ նախագահական ընտրությունների մրցավազքին: Այս մասին նա հայտնել է BBC-ին տված հարցազրույցում:

«Ինչպես ես եմ ասում՝ երբեք, երբեք, երբեք մի ասա «երբեք»»,-նշել է Քլինթոնը՝ հավելելով, որ իր աջակիցները փորձում են համոզել իրեն առաջադրվել 2020-ի նախագահական ընտրություններում:

«Այս պահին դա բացարձակ չի մտնում իմ ծրագրերի մեջ»,- ասել է նա:

Հիլարի Քլինթոնն առաջին անգամ որոշել էր պայքարել նախագահի պաշտոնի համար 2008-ին, սակայն զիջել էր դեմոկրատների թեկնածու Բարաք Օբամային փրայմերիզների ժամանակ: 2016-ին կուսակցությունը հաստատել էր, որ Քլինթոնը կմասնակցի 2016-ի նոյեմբերի 8-ին նախագահական ընտրություններին, սակայն այդ ժամանակ Քլինթոնը զիջել էր հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ