fbpx
Աշխարհ
00:00 14/11/2019

Արգենտինան Ադրբեջանից պահանջել է արտահանձնել Համենեիի խորհրդականին

Արգենտինան հայց է ուղարկել Ադրբեջանին՝ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեիի՝ միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի ձերբակալության պահանջով: Այն կապված է 1994-ին Բուենոս Այրեսում հրեական AMIA կենտրոնի ռմբակոծության հետ։ Այս մասին հաղորդում է MIGnews.com-ը:

Նա պետք է մասնակցի նոյեմբերի 14-ին և 15-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվելիք՝ աշխարհի հոգևոր առաջնորդների երկրորդ գագաթնաժողովին:

Ըստ Արգենտինայի գործող օրենսդրության՝ մեղադրյալը պետք է կարողանա պաշտպանվել դատարանում: Քանի որ հարձակման մեջ մեղադրվող իրանցիները՝ ամենաբարձր քաղաքական էշելոններից, երբեք Արգենտինայում չեն եղել, դատավարությունը որևէ առաջխաղացում չի գրանցել:

Հիշեցնենք, որ ուրբաթ Արգենտինայի արտաքին գործերի նախարարը կանչել էր Բուենոս Այրեսում Ադրբեջանի դեսպանին ու նրան հայտնել Արգենտինայի կառավարության «խոր մտահոգությունը» Բաքվում Վելայաթիի գտնվելու կապակցությամբ: Միևնույն ժամանակ, նախարարը Ադրբեջանին խնդրել էր համագործակցել նրան արտահանձնելու նպատակով ձերբակալելու հարցում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ