fbpx
Սպորտ

Հիմնական նպատակը` Պրեմիեր լիգան է

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին պատմել է թիմի այս տարվա նպատակների մասին, տեղեկացնում է armsport.am-ը.

«Մեր հիմնական նպատակը` Պրեմիեր լիգան է: Ցանկանում ենք մրցաշրջանն ավարտել լավագույն քառյակում: Ակումբը ցանկանում է վերադառնալ եվրոպական ամենահեղինակավոր մրցաշար` Չեմպիոնների լիգա: Դա անելու երկու տարբերակ կա` ԱՊԼ-ն և Եվրոպա լիգան:

Երկու դեպքում էլ դժվար է լինելու, սակայն մտադիր ենք որքան հնարավոր է լավ հանդես գալ երկու մրցաշարում:

Մեր երրորդ նպատակը` երկրպագուների հետ կապ ստեղծելն է: Ցանկանում ենք, որ թիմը էներգիա ստանա ու մնա քաղցած»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ