Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Սյունիքի մարզով անցնող մոտ 10 կմ ընդհանուր երկարությամբ երկու հատվածներում՝ կմ265+000 – կմ270+000 (Որոտան բնակավայրի մոտ) և կմ284+400-կմ289+100 (Կարմրաքար-Կապան) «Ապառաժ» ՍՊԸ-ն իրականացնում է հիմնանորոգման աշխատանքներ։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԵ նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից Facebook-ի էջից։
Նշվում է, որ շինաշխատանքները մեկնարկել են 2020 թվականին, ավարտը նախատեսված է 2021 թվականի ընթացքում։
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Մ-2 միջպետական ավտոճանապարհի այլ հատվածներում նույնպես իրականացվում են նորոգման աշխատանքներ, որոշ հատվածներում նորոգումը կմեկնարկի առաջիկայում։

