fbpx
Հասարակություն

Հին Նոր տարի

Աշխարհի մի շարք երկրներում, ըստ ավանդույթի, հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը նշվում է Հուլյան` հին տոմարով Նոր տարին: Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին: Երկու տոմարներով նոր տարվա միջև տարբերությունը 20 և 21-րդ դարի առաջին կեսին 13 օր է: Նոր` Գրիգորյան տոմարը, հաստատվել է 1582 թվականի հոկտեմբերին:

Ռուսաստանում հին տոմարով Նոր տարին տոնելու ավանդույթը սկսվել է 1918 թվականին` նոր ժամանակագրություն մտցնելուց հետո։ Դրան նպաստել է նաև այն, որ ռուս ուղղափառ եկեղեցին մինչ այժմ շարունակում է եկեղեցական տոները նշել ըստ հուլյան տոմարի։ ԽՍՀՄ փլուզումից հետո հետխորհրդային տարածքի մի շարք  երկրներում՝ Հայաստանում, Մոլդովայում, Բելառուսում, Լատվիայում, Ուկրաինայում, Ղազախստանում և Ուզբեկստանում (բնակչության մոտ 40 %) նշում են հին տոմարով Նոր տարին:

Հայաստանում Հին նոր տարին ևս նշվում է, թեև ոչ այնքան ճոխ, որքան ավանդական Ամանորին: Հեռուստատեսությամբ կրկնվում են տոնական` Ամանորյա հաղորդումները, իսկ տոնական եղևնին զարդարում է բնակարանները նաև Հին նոր տարում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ