fbpx
Աշխարհ

Հիտլերի տունը Ավստրիայում կդառնա ոստիկանութան բաժանմունք

Ավստրիայի իշխանությունները ոստիկանության բաժանմունքի կվերածեն այն տունը, որտեղ 1889 թվականին ծնվել է ապագա նացիստական դիկտատոր Ադոլֆ Հիտլերը: Այն Իննի Բրաունաու քաղաքում է։ Այս մասին տեղեկացնում է հանրապետության ներքին գործերի նախարարությունը:

2017 թվականին Ավստրիայի Սահմնադրական դատարանը հաստատել է այդ տան սեփականազրկման օրինականությունը: Այսպիսով դատարանը ճանաչել է Ավստրիայի իշխանությունների որոշման սահմանադրականությունը, որոնք տունը բռնագրավել են սեփականատիրուհուց՝ զգուշանալով այն բանից, որ այն կարող է նեոնացիստների ուխտագնացության վայր դառնալ: ՆԳՆ-ում նշել են, որ տան նախկին սեփականակատիրուհուն վճարել են 812 հազար եվրոյի փոխհատուցում:

«Ոստիկանության կողմից տան ապագա օգտագործումը պետք է պարզորոշ ցույց տա, որ այդ շենքն այլևս չի հիշեցնի նացիոնալ-սոցիալիզմի մասին»,-հայտարարել է Ավստրիայի ՆԳՆ-ի ղեկավար Վոլֆգանգ Պեշոռնը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ