МедикФорум-ը գրել է, որ հետազոտողները կարողացել են բացահայտել մի քանի բաղադրիչներ, որոնք նպաստում են երկար կյանքին կամ հիվանդությունների հետաձգմանը: Հիվանդությունների դեմ պայքարում է դեղձը:
Դեղձի լուծվող մանրաթելն օգնում է կայունացնել արյան մեջ շաքարի մակարդակը և վերահսկել խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև նպաստում է մարսողությանը և կանխում փորկապությունը:
Վիտամին C-ի առկայությունը կարող են օգնել կանխել սրտի հիվանդությունները, ինսուլտը և քաղցկեղը։
Բետակարոտին հակաօքսիդանտը, որը դեղձին տալիս է գեղեցիկ ոսկե-նարնջագույն գույնը, ուտելիս վերածվում է վիտամին A-ի՝ օգնելով պահպանել տեսողությունը:

