fbpx
Առողջապահություն

Հնարավորինս օգտվեք անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից․ ԿԲ

ՀՀ կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել, որը հրապարակվել է ԿԲ-ի Facebook-ի պաշտոնական էջում։

«Հարգելի քաղաքացիներ

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ևս մեկ անգամ հորդորում է հնարավորինս լայնորեն օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից:

Վերջիններս ապահովում են արագ և ապահով վճարումների իրականացումը, միաժամանակ բացառելով կանխիկի հետ շփումը՝ նվազեցնելով վարակի հնարավոր տարածումը», – ասված է հայտարարությունում:

https://www.facebook.com/cba.arm/posts/1598782433603897?__xts__%5B0%5D=68.ARDAOJNLWIvvFM494XM7tdlc00K2PVmiJJchfY_MkpkbNAWjPyeEWruIK61fsdwhkbRTjSOciwQ8SVVn8hPa5nnDa09SqgwFxJoNkp2th2bntS7q3gdSvTt5rFs7TO_OOrc3J2Dim0zIiKpMt5dHEQl1DlfkTI3MD1nqMzaRA0Z5yH2aWAG472_u2cTT32dR0crRxUVnDYMkfgRKOrzkSxR-KrwarMWFIRUrlOYogQL-lc0Y1EAxBObS8aS99EnRVqtFIipN4ITAiAnjqnFnvcfOh_wHnBtLQwfv-cWvdaAESB_6Pj3CBk-iTgaau43AZ3GUwbua1Q1Ti5yPI91xGQ&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ