Հնդկաստանը արդիականացնում է «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը

Հրապարակող՝

Հնդկաստանը արդիականացնում է «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը

Ամենադիտվածներ

Հնդկաստանը արդիականացնում է «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը՝ կառավարվող հրթիռների հեռահարությունը հասցնելով մինչև 450 կմ։

Հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպությունը (DRDO) հայտարարել է «Պինակա» երկար հեռահարության կառավարվող հրթիռների կատարելագործման աշխատանքների մեկնարկի մասին։

Ակնկալվում է, որ ապագա տարբերակների խոցման հեռահարությունը կկազմի 300 և 450 կմ*, ինչը Հնդկաստանի բանակին հնարավորություն կտա հզոր հարվածներ հասցնել թշնամու տարածքի խորքում։ Ներկայումս համակարգի առավելագույն հեռահարությունը կազմում է մոտ 120 կմ։

Այս նախագիծը նշանավորում է համակարգի անցումը կարճ հեռահարության կրակային աջակցության միջոցից դեպի բարձր ճշգրտության մեծ հեռահարության հարվածային համակարգի։

300 կմ հեռահարությամբ տարբերակը ներկայումս գտնվում է նախագծման փուլում։

Սպասվում է, որ համակարգի նախնական փորձարկումները կսկսվեն մ երեք տարվա ընթացքում, իսկ դրա ընդունումը սպառազինության մեջ նախատեսվում է հինգ տարվա ընթացքում։

Թատերաբեմ

Ամենաթարմ