Սեպտեմբերի 6-ին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել Հնդկաստանի հստակ դիրքորոշումը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների վերաբերյալ:
«Օրակարգային հարցերի շրջանակում անդրադարձ է կատարվել 2018 թ-ի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի կառավարության՝ մի շարք ոլորտներում նախաձեռնած հավակնոտ բարեփոխումներին, մասնավորապես, հակակոռուպցիոն, մարդու իրավունքների պաշտպանության, ոստիկանության, քրեակատարողական և պրոբացիոն ծառայությունների ոլորտներում իրականացված աշխատանքներին, ինչպես նաև քննարկվել են այդ ուղղություններով հնարավոր համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։
- Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանն իր նոր ռազմավարության իրականացման գործում
- Չինաստանն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. ՉԺՀ դեսպան
Ըստ աղբյուրի՝ երկուստեք բարձր է գնահատվել միջազգային կազմակերպություններում երկու պետությունների համագործակցությունը և կարևորվել է իրավական փոխօգնության բնագավառում երկկողմ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։