Հնդակստանի իշխանությունները, միանալով այլ երկրներին, հայտարարել են, որ Zoom ծրագրային ապահովումը անվտանգ հարթակ չէ։ Աշխարհում տարածված համաճարակի պատճառով այս ծրագիրը տարածվել է գրեթե ամբողջ աշխարհում։
Հնդկաստանի ՆԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է․ «Zoom-ն անվտանգ հարթակ չէ»։ Երկրի գերատեսչությունները ներկայացրել են փոփոխություններ Zoom-ի անվտանգության պարամետրերի և ծրագրային ապահովման մեջ։
Ավելի վաղ Ամերիկյան Zoom Video Communications Inc ընկերութունը ներողություն է հայցել անվտանգության ոլորտում բացերի համար և հայտարարել, որ թերությունները կշտկվեն։
Zoom-ը մարտ ամսին մոտ 200 միլիոն մարդ է օգտագործել` նախորդ տարվա 10 միլիոնի համեմատ:
Աղբյուրը՝ Reuters․