fbpx
Աշխարհ

Պուտինը անժամկետ հետաձգել է Մեծ Հաղթանակի 75-ամյակի միջոցառումները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հաղթանակի 75-ամյակի շքերթը հետաձգվելու է։

ՌԴ նախագահը ասել է, որ մայիսի 9-ին կայանալիք  միջոցառումները և շքերթը  հետձգվելու են։ Վլադիմիր Պուտինը միջոցառումների անցկացման համար այլ ամսաթիվ չի նշել։

«Մայիսի 9-ի շքերթը կազմակերպելու համար դրա նախապատրաստությունը պետք է սկսվեր հենց հիմա ։ Սակայն համաճարակի հետ կապված ռիսկերը, որի գագաթը չի անցել, դեռ չափազանց բարձր են ։ Եվ դա ինձ իրավունք չի տալիս հիմա սկսել պատրաստվել շքերթին և այլ զանգվածային միջոցառումներին ։ Դրա համար էլ հանձնարարում եմ պաշտպանության նախարարին, ուժային գերատեսչությունների ղեկավարներին, բոլոր մակարդակների իշխանության մարմիններին փոխել ժամանակացույցը եւ տեղափոխել կարմիր հրապարակում զինվորական շքերթի նախապատրաստումը, շրջաններում շքերթների անցկացումը ։ Հետաձգել բոլոր զանգվածային հրապարակային միջոցառումները, որոնք ծրագրված էին ի նշանավորումն Մեծ Հաղթանակի 75-ամյակի»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը։

Աղբյուրը՝ Ռիա Նովոստի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ