Հնդկաստանում այսօր ավարտվել է Հոլի փառատոնը, հայտնում են տեղական ԶԼՄ-ները: Հոլին խորհրդանշում է նոր տարվա սկիզբը:
Այդ օրը համազգային տոն է, մարդիկ իրար վրա են լցնում գունավոր ներկեր, որոնք պատրաստված են բնական հումքից: Ավանդաբար մարդիկ այրում են Հոլիկա առասպելական կերպարի խրտվիլակը, որը, ավանդույթի համաձայն, այրվել է Վիշնա աստծուն չհավատալու պատճառով:
Հոլի փառատոնը Հնդկաստանում անցկացվում է ամեն տարի, դրան մասնակցնելու են գալիս հազարավոր զբոսաշրջիկներ: