fbpx
Աշխարհ

Հնդկաստանում ավտոբուսն ընկել է ջրանցքը. կան տասնյակ զոհեր

Հնդկաստանում ավտոբուսը 4.5մ բարձրությունից ընկել է ջրանցքը, որի հետևանքով 29 մարդ մահացել է, իսկ 17-ը՝ վիրավորվել:

Ոստիկանության փոխանցմամբ՝ վթարը տեղի է ունեցել, քանի որ վարորդը վարել է մեծ արագությամբ և քնել է ղեկին:

Լրատվամիջոցը հաղորդում է, որ Լաքնոու-Ագրա մայրուղու վրա ավտովթարների թիվն ավելացել է: Օրեր առաջ Ուտար Պրադեշի իշխանությունները հայտարարել էին, որ վարորդները ստիպված կլինեն տուգանք վճարել, եթե Լաքնոու-Ագրա 302կմ երկարություն ունեցող մայրուղին անցնեն 3 ժամից պակաս ժամանակահատվածում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ