Հնդկաստանը պատրաստվում է սահմանել ավելի բարձր մաքսեր ամերիկյան որոշ ապրանքների համար, ներառյալ նուշը, ընկույզն ու խնձորը, հաջորդ շաբաթվա ընթացքում այն բանից հետո, երբ հունիսի 5-ին Վաշինգտոնը հետ է կանչել Նյու Դելիին տրամադրած հիմնական առեւտրային արտոնությունները։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:
Ներկայումս Հնդկաստանը դիտարկում է ավելի բարձր մաքսեր սահմանելու հավանականությունը, սակայն ԱՄՆ-ը նախազգուշացնում են, որ Հնդկաստանի կողմից ցանկացած պատասխան սակագները կլինեն «ոչ տեղին»:
Անցած տարվա հունիսին Հնդկաստանն առաջին անգամ հայտարարել էր ամերիկյան ապրանքների մաքսերը մինչեւ 120 տոկոսով բարձրացնելու որոշման մասին, որը կապված էր Վաշինգտոնի կողմից Նյու Դելիի համար պողպատի եւ ալյումինի սակագների բարձրացման հետ:
Սակայն երկկողմանի առեւտրային բանակցությունների ընթացքում Նյու Դելին բազմիցս հետաձգում էր սակագների բարձրացումը: 2018 թվականին Հնդկաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 142.1 մլրդ դոլար:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն, որը կայցելի Հնդկաստան հավանաբար այս ամիս, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները բաց են Հնդկաստանի հետ առեւտրային տարաձայնությունները կարգավորելուն ուղղված երկխոսության համար դրա շուկաներում ամերիկյան ընկերությունների հասանելիության ընդլայնման պարագայում: