fbpx
Սպորտ

Ես ընդամենը եկել եմ կանգնելու ՀԱՕԿ նախագահի կողքին․ Ռոման Ամոյան

Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշել է, որ բազմաթիվ զանգերից, հարցադրումներից ելնելով՝ ցանկանում է ինքը մեկնաբանել տեղի ունեցածը:

«Բազմաթիվ զանգերից, հարցադրումներից ելնելով՝ ցանկանում եմ ինքս մեկնաբանեմ տեղի ունեցածը: Ես ոչ մի օրինախախտում չեմ արել: Ընդհակառակը, փորձել եմ հասկանալ, թե ի՞նչ օրենք եմ խախտել (տեսանյութում ամեն ինչ պարզ երևում է)։ Հարցի մյուս կողմը. Իմ քայլերը ոչ մի քաղաքական ենթատեքստ չունեն: Ես ընդամենը եկել եմ կանգնելու ՀԱՕԿ նախագահի կողքին, որի շնորհիվ ՀՀ-ում երկար տարիներ զարգացել է սպորտը, իսկ ես հայկական սպորտի մի մասն եմ ինձ համարում։ Ես բարձր եմ պահել հայի և ՀՀ դրոշը,այն երկրի դրոշը, որի աշխարհագրական դիրքը գլոբուսի վրա շատ դժվարությամբ է երևում։ Ինձ չի հետաքրքրում ոչ մի քոմենթ ՝ գրված ֆեյքերի էջերից և անինքնասեր մարդկանց կողմից: Կներեք, չեմ ցածրանա, ուղղակի ունեմ արժանապատվություն և ինքնասիրություն, տրանսգենդեր չեմ և չեմ խախտել ոչ մի բարոյական արժեք, իմ մասին ֆիլմեր կարծում եմ չի նկարահանվի, ես այլասերություն չեմ տարածում։ Եվ վերջում, պարզապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցեցին ինձ, սա անպատասխան չի մնա։ Երբեք և որևիցէ անգամ ես չեմ ընդունել այլ երկրի դրոշի տակ գոտեմարտելու առաջարկը, որպեսզի իմ և հայ ազգի դրոշը բարձր պահեմ, բայց արի ու տես՝ երկրում տիրող իրավիճակից, որ դա չի գնահատվում։

Մի՛ պառակտեք և թշնամացրեք ազգը, մի՛ բաժանեք մարդկանց. Շնորհակալ եմ»,-գրել է Ամոյանը:

https://www.facebook.com/romanevnona.amoyanner/posts/2958000747651961

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ