fbpx
Սպորտ

Հոբելյանական Համահայկական խաղերի բացումը տեղի կունենա Ստեփանակերտում

Oգոստոսի 6-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի կունենա Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, իսկ փակումը տեղի կունենա օգոստոսի 17-ին, Երևանում՝ Ազատության հրապարակում:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը Արցախում է: Ստեղծագործական խումը տեղում է ճշտում անելիքները: Ի

Կոմիտեի նախագահը նշում է, որ Արցախում անցկացնելն ունի նաև այն նշանակությունը, որ համահայկական խաղերի նշանաբանը՝ «Հայաստան, Արցախ, Սփյուռք» եռամիասնությամբ, սպորտի միջոցով միասնականությամբ, համերաշխությամբ սիրո գաղափարների տարածումն է, թևածումը ամբողջ համայն հայության շրջանում:

Խաղերի գլխավոր մրցավարը Դերենիկ Գաբրիելյանն է: «Ինձ բախտ է վիճակվել շատ մրցումներում լինել գլխավոր մրցավար: Եվ աշխարհի առաջնությունների և Եվրոպայի, եղել եմ օլիմպիական խաղերի լավագույն մրցավար, բայց ես համարում եմ, որ իմ այս տարիքում ամենամեծ պատիվն է ինձ համար այստեղ լինել գլխավոր մրցավար իմ հայրենիքում՝ Արցախում» – ասում է նա:

Համահայկական ամառային խաղերին կմասնակցեն սփյուռքի ավելի քան 35 քաղաքների ներկայացուցիչներ: 17 մարզաձևից 12-ի մրցումները նախատեսում են անցկացնել Արցախում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ