«Հոֆենհայմի» գլխավոր մարզիչ Ալֆրեդ Շրոյդերը «Բավարիայի» նկատմամբ տարած 2-1 հաշվով հաղթանակից հետո խոսել է Սարգիս Ադամյանի մասին:
«Ադամյանին որոշ ժամանակ էր հարկավոր սկզբնական հատվածում: Հիմա նա արդեն արժանի էր մեկնարկային կազմում տեղ գտնելուն: Նա զգում էր թիմակիցների աջակցությունը: Սա երազանք էր նրա համար»,- Շրոյդերի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը: