Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում «Հոֆենհայմը» սեփակա հարկի տակ ուժերը չափեց «Աուգսբուրգ»-ի հետ: Զինսհայմի «Ռայն-Նեկար-Արենա» մարզադաշտում «Հոֆենհայմը» պարտություն կրեց 2:4 հաշվով:
«Աուգսբուրգ»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ֆիլիպ Մաքսը: Աչքի ընկան նաև Ֆրեդրիկ Յենսենը և Իագո Բորդուշին:
«Հոֆենհայմ»-ի կազմից գոլեր հեղինակեցին Ռոբերտ Սկովը և Յուրգեն Լոկադիան:
Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը մասնակցեց ողջ հանդիպմանը։
«Հոֆենհայմն» այժմ ունի 21 միավոր և ժամանակավորապես 8-րդն է մրցաշարային աղյուսակում: