«Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին Իտալիայի առաջնության վերջին տուրում տանը «Ռոմայից» կրած 1։3 հաշվով պարտությունից հետո խոսել է թիմի վիճակի մասին:
Մարզիչը խոստովանել է, որ թիմում խնդիրներ կան։
«Ժամանակից շուտ չեմպիոն դառնալուց հետո մեր թիմում հոգեբանական անկում է։ Պետք է շատ ուշադիր մոտենալ առաջիկա հանդիպմանը։ Ֆրանսիայում պարտվել ենք 0։1 հաշվով։ Այսօրվա պայմաններում շատ բարդ կլինի հաղթելը»,-ասել է մարզիչը։
Սարին նաև հավելել է, որ զարմացած է, թե ֆիզիկապես ինչքան լավ էին պատրաստված «Լիոնի» ֆուտբոլիստները ՊՍԺ-ի դեմ խաղում:
«Նրանք նման չէին տեւական ժամանակ հանդիպում չանցկացրած թիմի։ Պետք է հոգեբանորեն պատրաստ լինենք պայքարին։ Ֆիզիկական վիճակը կվերականգնենք մի քանի օրում։ Երկուշաբթի կսկսենք»,-ասել է Սարին:
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։