Անդրանիկ Փիլոյանը հանձնարարել է ակտիվացնել հոգեբանական աջակցության տրամադրման ծրագրի ընթացքը

Ամենադիտվածներ

Անդրանիկ Փիլոյանը հանձնարարել է ակտիվացնել հոգեբանական աջակցության տրամադրման ծրագրի ընթացքը

Հուլիսի 6-ին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությամբ ԱԻՆ-ում կայացել է ամենամսյա խորհրդակցություն:

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․

«Գերատեսչության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն ամփոփել են հունիս ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Զեկույցներ են ներկայացրել ԱԻՆ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Արմենուհի Գրիգորյանը, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը, Արտաքին կապերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանը, նախարարի մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանը:

«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից և հավատարմագրված անձանցից մեկ ամսում ստացվել, վերլուծվել և ԱՎՕ-ների ռեեստրում գրառվել է թվով 1149 տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացություն: Արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում իրականացվել է ԱՎՕ-ի 119 գրանցում, 61 շահագործող անձի փոփոխություն, 99 վերազինում, 2 ապամոնտաժում, 5 կոնսերվացում, 15 հասցեի փոփոխություն, 13 շահագործողի անվան փոփոխություն: Համաձայն ԱԻՆ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարողի զեկույցի՝ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության կողմից հունիսին 176 երկրաշարժի տվյալ է գրանցվել: Օպերատիվ որոշվել են 39 երկրաշարժի հիմնական պարամետրերը: Իրականացվել են շենք-շինությունների տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության գնահատման աշխատանքներ՝ ինչպես պետական համալիր ծրագրերի համաձայն, այնպես էլ պայմանագրային հիմունքներով:

ԱԻ նախարարի պաշտոնակատարը խորհրդակցության ընթացքում անդրադարձել է պատերազմական գործողություններին առնչակից քաղաքացիներին պետական ֆինանսավորմամբ տրամադրվող հոգեբանական աջակցության գործընթացին, որի համակարգումն իրականացնում է ԱԻ նախարարությունը: Անդրանիկ Փիլոյանը համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է ակտիվացնել աշխատանքների ընթացքը, պարբերաբար թարմացնել շահառուների ցուցակները:

Հոգեբանները մասնագիտական օգնություն են տրամադրում նաև առցանց տարբերակով և հեռախոսով: Գործում է Հոգեբանական աջակցության կոնսորցիում ֆեյսբուքյան էջը: Թիրախային խմբերում գտնվող քաղաքացիները կարող են զանգել թեժ գծին. հեռ.՝ 060-834-777»։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();