ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը հայտնում է, որ հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում կորոնավիրուսային հիվանդության դեպքեր են արձանագրվել:
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում արձանագրվել է կորոնովիրուսային հիվանդության 8 դեպք, որոնցից 1-ը պացենտների շրջանում, իսկ 7-ը՝ անձնակազմի։ Այս պահին հակահամաճարակաբանական գործողություններ են ընթանում և պացիենտի բաժանմունքում գտնվող 54 հոգի ևս թեստավորվել են։ Թեստավորվել է նաև ողջ անձնակազմը՝ պատասխանները կլինեն առաջիկայում»,-ասվում է խոսնակի գրառման մեջ։
https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2627709560664154