ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյան իր Facebook-յան էջում գրել է.
«Հոկտեմբերի 27-ը կազմակերպվել և իրականացվել է Հայաստանի ու հայ ժողովրդի ներքին ու արտաքին թշնամիների կողմից: Այդ թշնամիները ոճրագործությունից 20 տարի անց էլ բացահայտված չեն: Դա նշանակում է, որ Հայաստանի դեմ ուղղված այդ թշնամական գործողությունը կարող է կրկնվել ցանկացած պահի:
Հոկտեմբերի 27-ը տեղի է ունեցել Հայաստանի զարգացումն ու առաջընթացը արգելակելու, Հայաստանին ինքնիշխանությունից զրկելու համար: Այսօր, ինչպես 1999 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, Հայաստանը զարգացման ու առաջընթացի առնվազն հույս է ստացել: Իսկ դա նշանակում է ոչ միայն հնարավարություններ, այլև՝ սպառնալիքներ:
Հետևաբար հոկտեմբերի 27-ի բացահայտումը ոչ միայն տուրք է անցյալի հիշատակին, այլ նաև ներկայումս նմանատիպ ոճրագործության բացառման պարտադրված հրամայական»:
https://www.facebook.com/babajanyana/posts/2796541250376584