Հոլանդական Ուտրեխտ քաղաքում թութակին բանտ են նստեցրել գողություն կատարելու համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել այսպես. ոստիկանության ներկայացուցիչները պատմել են, որ սեպտեմբերի 26-ին խանութի թալանման մասին հաղորդագրություն ստանալուց հետո մեկնել են դեպքի վայր, որտեղ նրանց հաջողվել է տեղում ձերբակալել գողին, որի ուսին թութակ է նստած եղել։
Երբ գողին իր թութակի հետ միասին տարել են մեկուսարան, իրավապահները հասկացել են, որ թռչունի համար ոչ վանդակ ունեն, ոչ ազատ խուց։ Կալանավորվածի հետ խորհրդակցելով՝ նրանք թութակին տիրոջ խցում են տեղավորել։ Թութակի համար ջուր և սպիտակ հաց են բերել։
Փետրավոր բանտարկյալի հետ լուսանկարը հայտնվել է հաստատության Instagram-ի էջում: