fbpx
Սպորտ

Հոլանդը Չեմպիոնների Լիգայում գերազանցեց Դրոգբայի ռեկորդը

Ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում անցկացվող «Նապոլիի» հետ հանդիպման ժամանակ դարձավ դուբլի հեղինակ ու գրանցեց նոր ռեկորդ։

Gracenote Live-ի հաղորդմամբ՝ 19-ամյա նորվեգացին ՉԼ-ում իր դեբյուտը սկսել է ռեկորդով։ Նա խմբային փուլի առաջին 3 խաղերում կարողացել է 6 գնդակ խփել ու սրանով գերազանցել է Դիդյե Դրոգբային պատկանող ցուցանիշը։ Վերջինս, 2003/04 մրցաշրջանում «Մարսելի» կազմում հանդես գալով, նույն իրավիճակում հեղինակել էր 5 գոլ։

Հավելենք, որ «Ռեդ Բուլ Զալցբուրգ» – «Նապոլի» հանդիպումն ավարտվել է 2-3 հաշվով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ