«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ Էրլինգ Հոլանդը սկսել է մարզվել թիմի ընդհանուր խմբի հետ։
«Ակնհայտ է, որ նա կարող է ընդգրկվել թիմի հայտացուցակում «Բարնլիի» հետ հանդիպման համար: Էրլինգը վերադարձել է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում The Athletic-ը:
Հիշեցնենք, որ նորվեգացի հարձակվողը վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի եկել դեկտեմբերի 9-ից:
Այս մրցաշրջանում Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 22 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 19 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։