Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է. իմ զորակցությունն եմ հայտնում Հայաստանում հրեական համայնքին և ոգու տոկություն մաղթում Հոլոքոստը վերապրածների ժառանգներին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հոլոքոստն ու Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ երբևէ տեղի ունեցած ամենասարսափելի ոճրագործություններից են:
Ցեղասպանությունների դատապարտումն ու դրանց պատշաճ գնահատականի արժանացնելն կարևորագույն հարց է՝ նման ոճրագործությունները կանխարգելելու համար ու ի նշան հարգանքի անմեղ զոհերի հիշատակի առաջ:
Այս լուսանկարներում Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանն է: Դրա երկու սյուները խորհրդանշում են երկու հայերի և հրեաների ճակատագրերի հարցում նմանությունը»: