fbpx
Հասարակություն

ՀՕՄ եւ ՀՄՄ աջակցությամբ վերազինվել է Հայաստանի կույրերի միավորում ՀԿ-ի համակարգչային լաբորատորիան

Այս տարի Հայաստանի օպերատորների միությունը գործունեության տարեվերջյան ամփոփումն իրականացրեց Հեռահաղորդակցության միջազգային միության հետ համատեղ բարեգործական նախաձեռնությամբ։​

Դեկտեմբերի 8-ին միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանի գլխավորությամբ այց կատարվեց «Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ, որի համակարգչային լաբորատորիային Հայաստանի օպերատորների միության և Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից տրամադրվեց ժամանակակից համակարգչային տեխնիկա և աքսեսուարներ։ ​

Կողմերի համատեղ ջանքերով ավելի վաղ՝ սեպտեմբերին, իրականացվել էր կենտրոնի համակարգչային լաբորատորիայի կարիքների ուսումնասիրություն, որի հիման վրա դեկտեմբերի 3-ի՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ կենտրոնի համակարգչային լաբորատորիան վերազինվեց անհրաժեշտ տեխնիկայով։
«Անչափ կարևորում ենք հատուկ կարիքներ ունեցող անձանց առավելագույն ինտեգրումը հասարակությանը և ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետելը։ Չնայած այն հանգամանքին, որ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ) շոշափում են կյանքի գրեթե բոլոր ոլորտները, դրանց լայնածավալ առավելությունները կարող են հիմնականում անհասանելի մնալ հաշմանդամություն ունեցող անձանց համար: Մեզ համար կարևոր է, որ անկախ տարիքից սեռից և կարողությունից՝ բոլորը ունենան հասանելիություն որակյալ ինտերնետի և զինված լինեն թվային տեխնոլոգիաներից օգտվելու հմտություններով: Կույրերի միավորումը այն կենտրոններից է, որը նպաստում է շահառու անձանց` հասարակությանը լիարժեք ինտեգրվելու խնդիրների լուծմանը՝ հնարավորություններ ստեղծելով նրանց մասնագիտական զարգացման համար և տալով աշխատանքային հնարավորություններ»,- նշեց Հայաստանի Օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը։​

Հեռահաղորդակցության միջազգային միությունը տարիներ շարունակ ուշադրության կենտրոնում է պահում սահմանափակ հնարավորություններ ունեցող անհատների թվային գրագիտության բարձրացման և ՏՀՏ գիտելիքներով ապահովման խնդիրը։ Այդ մասին են վկայում միության կողմից անցկացվող դասընթացները՝ տեքստային խմբագրիչների հետ աշխատանքի, վեբ-ծրագավորման, ամպային տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության և այլ կարևոր թեմաների վերաբերյալ։

Կենտրոնին նաև «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի կողմից տրամադրվեց օդորակիչներ համակարգչային չջեռուցվող լսարանները տաքացնելու համար։

Հայաստանի օպերատորների միության մասին

«Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ ստեղծվել է 2016 թվականի դեկտեմբերին` միավորելով հեռահաղորդակցության և հարակից ոլորտների ընկերություններին և ներկայացնելով նրանց շահերը ներպետական և միջազգային կառույցներում։

Միությունն իր նպատակների իրագործման ընթացքում կոչված է նպաստել ինտերնետի ու հեռահաղորդակցության ոլորտների զարգացմանը, գործարար մթնոլորտի բարելավմանը, ինտերնետի և հեռահաղորդակցության ոլորտների օրենսդրական դաշտի բարելավմանը, ՏՀՏ ոլորտի կրթական ծրագրերի արդիականացմանը և թվային գրագիտության բարձրացման ուղղված խնդիրներ։

Բազմակողմանի գործունեության հիմքում երկրի հավասարաչափ զարգացումն է, ՀՀ ողջ տարածքում որակյալ կապի հասանելիության ապահովմանը նպաստելը և համացանցի անվտանգ կիրառությունը և թվային գրագիտության բարձրացմանը։​
https://www.operator.am/

Հեռահաղորդակցության Միջազգային Միություն, ՀՄՄ (International Telecommunication Union, ITU)
Հեռահաղորդակցության Միջազգային Միությունը հիմնադրվել է 1865 թ. մայիսի 17-ին։ Այն Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մասնագիտացված կազմակերպություն է, որը պատասխանատու է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներին առնչվող հարցերի համար։

Հեռահաղորդակցության Միջազգային Միությունը համակարգում է համաշխարհային ռադիոհաճախականությունների օգտագործումը, աշխատում է զարգացող աշխարհում զարգացնել հեռահաղորդակցության ենթակառուցվածքները, և աջակցում է տեխնիկական չափանիշների համաշխարհային համակարգմանն ու զարգացմանը։

ՀՀՄ-ի կազմի մեջ մտնում է 193 երկիր, և ունի 700-ից ավել անդամ (հանրային ու մասնավոր ընկերություններ, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հեռահաղորդակցման կենտրոններում աշխատող անձիք)։
https://www.itu.int/en/Pages/default.aspx

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ